• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Կարծում եմ՝ գլխավոր մրցավարը սխալ հասկացավ Բելինգեմին»

Հոդվածներ

Անչելոտի․ «Կարծում եմ՝ գլխավոր մրցավարը սխալ հասկացավ Բելինգեմին»
16.02.2025
1182 0

Իսպանիայի առաջնության 24–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ–ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց «Օսասունայի» հետ հանդիպումը։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։

«Կարծում եմ՝ մրցավարը սխալ հասկացավ Բելինգեմին։ Ջուդն ասաց նրան. «Եթե դա խաղային խախտում էր, ապա սա էլ պետք է լիներ 11 մետրանոց։ Նա ասաց «f*ck off», և ոչ թե՝ «f*ck you»։ Իսպաներենում այդ արտահայտությունը վիրավորական չէ։ Ես ոչինչ չունեմ ասելու Բելինգեմին, քանի որ նա ոչինչ չի արել, ինչի համար պետք է կարմիր քարտ ստանար։ Մրցավարը պարզապես սխալ հասկացավ նրան։

Լա Լիգայում մրցավարության հետ կապված խնդիրներ կան, և դուք կարող եք դա նկատել առաջնությունում մեր վերջին երեք խաղերում։

Ես հիասթափված էի, երբ գլխավոր մրցավարը նորից չդիտարկեց «Օսասունայի» պաշտպանի ձեռքով խաղի դրվագը հանդիպման սկզբում։ Նա պետք է դա աներ»։

 «Փոխարինումների բացակայությո՞ւնը։ Մոդրիչն ու Կամավինգան իրենց շատ լավ դրսևորեցին։ Ինձ դուր եկավ մեր թիմի խաղը այսօր։ Հարձակվողները պահեր էին ստեղծում նույնիսկ այն ժամանակ, երբ դաշտում մեկ խաղացող պակաս ունեինք»։

«Նույնիսկ այսօրվա հանդիպումից հետո մենք շարունակելու ենք պայքարել Լա Լիգայի տիտղոսի համար»։


Ամենակարդացված