«Ռեալի» նոր դարպասապահի հարցազրույցը:
«Շատ երջանիկ օր է իմ և բոլոր հարազատներիս համար: Ես երջանիկ եմ ու հպարտ, որ «Ռեալի» մի մասն եմ: Պետք է հաճույք ստանալ այս օրվանից»:
«Ես մարզական կարիերայիս լավագույն օրերն եմ ապրում և պատրաստ եմ ընդունել այս մարտահավերը: Քրտնաջան աշխատանքի պակաս չի զգացվի: Լարված օրեր էին, սակայն երբ հնարավորություն ստացա՝ հասկացա, թե հատկապես ինչ եմ ուզում»:
«Չես կարող կանխատեսել ֆուտբոլը, այն շատ փոփոխական է: Ես կենտրոնանում եմ յուրաքանչյուր պահի վրա և պատրաստ եմ ամբողջովին նվիրվել հանուն «Ռեալի»:
«Ես նաև այլ լուրջ առաջարկներ ունեի, բայց բավականին արագ որոշում կայացրի»:
«Վստահ եմ, որ ավելի ուժեղ եմ դարձել, պատճառը փորձն է: Ճիշտ է՝ բավականին տարբեր իրավիճակներում եմ հայտնվել, բայց մշտապես փորձել եմ հիշել դրականը: Անհամբերությամբ սպասում եմ, որ ցույց տամ տարիների կուտակած փորձը»:
«Ես առաջվա պես կարծում եմ, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի արքան է: Կարծում եմ, որ մենք բոլորս համաձայն ենք այս պնդման հետ: Երեք տարի անընդմեջ ես «Չելսիի» կազմում հանդիպել եմ այս թիմին այդ մրցաշարում»:
«Հուսով եմ՝ հետագայում ևս կմնամ «Ռեալում»: Այսօր իմ վարձակալության առաջին օրն է: Մենք ժամանակ ունենք, տեսնենք՝ ինչ դուրս կգա այս ամենից: Հուսամ՝ լավ խաղի շնորհիվ ես կարող եմ դրան հասնել»:
«Ես ընտրեցի 25 համարը, քանի որ 1-ն ու 13-ը զբաղված էին: Ես այստեղ եմ, որ կառուցեմ իմ ուղին և այն ինչ կանեմ, կամ չեմ անի, կլինի իմ անունով»:
«Խոսել եմ Կուրտուայի հետ և հիմա նա ծանր ժամանակներ է ապրում: Ես նրան մեծ ուժ, աջակցություն և շուտափույթ ապաքինում եմ մաղթում: Հուսով եմ, որ նա շուտ կվերադառնա խաղադաշտ»:
«Այսօր ես շատ ուրախ եմ, որ գտվում եմ այստեղ: Իմ կարիերան այսպես դասավորվեց և այն փոխելն անհնար է: Պետք է նայել ապագային, իսկ ապագան «Ռեալ Մադրիդն» է»: