«Սանտիագո Բեռնաբեուն» 5 անգամ վանկարկել է Անտոնիո Ռյուդիգերի անունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Սիթիի» դեմ խաղում (3-3), հայտնում է Relevo-ն:
Պեպ Գվարդիոլային թվում էր՝ պատրաստել է խաղային տակտիկա, որը կնպաստի Էրլինգ Հալանդի փայլելուն, սակայն գերմանացի պաշտպանն ամբողջ հանդիպման ընթացքում շնչելու հնարավորություն չտվեց նորվեգացուն:
«Ռեալում» կարծում են, որ Անտոնիո Ռյուդիգերի հետ պայմանագիր կնքելը վերջին շրջանի ամենահաջող գործարքներից է ակումբի համար:
Fanat, Realmadrid.am