Հոդվածներ

Միյատովիչ. «Բոլորը վախենում են «Ռեալից»
10.04.2024
918 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը անդրադարձել է «Ռեալ Մադրիդ» 3-3 «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը և խոսել մի քանի կետերի մասին։

Ռոդրիգոյի և Վինիսիուսի դիրքերի փոփոխության վերաբերյալ.

«Ռոդրիգոն խաղում էր ձախից։ Այդ դիրքը նրան շատ է համապատասխանում։ Կարծում եմ, որ այս որոշման հիմքում եղել են այն հանդիպումները, որոնցում Վինիսիուսը մասնակցություն չի ունեցել։ Պետք է թույլ տալ նման ֆուտբոլիստների խաղալ այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են։ 

Ռյուդիգերի և Հոլանդի դուելի մասին. 

«Ինչպես և մեկ տարի առաջ, Անտոնիոն այս անգամ ևս հիանալի հանդիպում անցկացրեց։ Հալանդը կրկին եկավ ու ոչինչ չարեց։ Բայց սա չի նշանակում, որ նույնը տեղի է ունենալու նաև «Մանչեսթերում»։ Այս թիմի հետ պետք է շատ զգույշ լինե, բայց ,««Սիթին» ճնշման տակ կլինի։

«Ռեալի» խաղի մասին.

«Այս տարի «Ռեալը» արտագնա խաղերում շատ ավելի լավն է, քան «Սանտիագո Բեռնաբեում»-ում։ 

Կարծում եմ, որ բոլոր ակումբները վախենում են, երբ իմանում են, որ ՉԼ-ում մրցելու են «Ռեալի» դեմ». նշել է Միյատովիչը։

Los Merengues, Realmadrid.am