«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի խոսքերը:
Արգենտինացին ասել էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը հիանալ մրցաշրջան է անցկացրել, և հենց նա պետք է ստանա «Ոսկե գնդակը»:
«Լսել եմ Մեսիի խոսքերը և շատ ուրախ եմ այդ ամենը նման խաղացողից լսելու համար: Դա ինձ ավելի է մոտիվացնում»,- Բենզեմայի խոսքերը փոխանցում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Կարիմը «Ոսկե գնդակ-2022»-ի անվիճելի ֆավորիտն է:
Fanat, Realmadrid.am