Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը ոչ–ոքի՝ 3–3 հաշվով ավարտեց հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Ռոդրիգո․ «Միշտ դժվար է վաղ գոլ բաց թողնելը։ Մենք բաց թողեինք մեր պահերը և 3 գնդակ բաց թողեցինք, որը անթույլատրելի էր։ Ցանկանում էինք հաղթել, սակայն ոչ–ոքի գրանցեցինք։
Իմ գոլի տոնումը Ռոնալդուի ոճո՞վ, ես մշտապես նրա մասնակցությամբ տեսանյութեր եմ դիտում՝ ոգեշնչվելու համար»։
Կամավինգա․ «Ես տարին մեկ եմ գոլ խփում և այդ պատճառով էլ հույս ունեմ, որ այդ գնդակը ինքնագոլ չի գրանցվի (ծիծաղում է):
Բրահիմ Դիաս․ «Հիանալի հանդիպում էր երկրպագուների և ֆուտբոլասերների համար։ երկու թիմերն էլ շատ որակյալ խաղացին։ Ամեն բան կորոշվի «էթիհադում»։
«Բեռնաբեուում», անգամ եթե ամենաշահեկան դիրքում չեք, գիտեք, որ խաղ կվերադառնաք։ Մենք կարող էինք 4–րդ գոլը խփել, սակայն դա տեղի չունեցավ։ Հուսով ենք՝ դա տեղի կունենա Մանչեսթերում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո
Գվարդիոլա․ «Ինձ զարմացրեց Անչելոտիի այդ միտքը»
Անչելոտի․ «Այդ քայլով մենք ցանկանում էինք զարմացնել «Սիթիին»
«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 3–3 (ծաղրանկար)
Մբապեն մեղքերի թողություն է ցանկանում․ «Ռեալի» պատասխանը (ծաղրանկար)