«Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները:
Հիշեցնենք, որ «Ռեալի» մրցակիցներն են «Ինտերը», «Շախտյորն» ու Մյունխենգլադբախի «Բորուսիան»:
«Դրանք 6 անհավանական ու լարված հանդիպումներ են լինելու: Մեզ բաժին է հասել 3՝ տարբեր ոճի մրցակից: «Շախտյորը» խաղացել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում և հարձակողական թիմ է: «Ինտերը» փառահեղ պատմություն ունի ու այս մրցաշրջանում ավելի ուժեղ է դարձել: «Բորուսիան» գերմանական թիմ է, որը խաղում է բարձր տեմպով:
Խաղացանկը շատ բարդ է լինելու. այս մրցաշարում յուրաքանչյուր թույլ տված սխալ կարող է ճակատագրական լինել»:
Fanat, Realmadrid.am