Հոդվածներ

Դիեգո Սիմեոնեն ասել է՝ որն է Լա լիգայի լավագույն թիմը
19.08.2024
3524 0

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ «Ռեալն» այս պահին Լա լիգայի լավագույն թիմն է:

««Ռեալը» մրցաշրջանն սկսում է Իսպանիայի առաջնության լավագույն թիմի կարգավիճակում, ինչն էլ պետք է ապացուցի իր փայլուն խաղացողների շնորհիվ: Բոլոր մյուս թիմերը պետք է պատրաստվեն պայքարել նրանց դեմ, քանի որ այս պահին հավասարը չունեն»,- արգենտինացու խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» մրցաշարի մեկնարկում 1-1 հաշվով էր ավարտել «Մալյորկայի» դեմ արտագնա խաղը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված