«Կաստիլյան» մադրիդյան՝ մինի դերբիում 2:1 հաշվով հաղթանակ է տոնել «Ատլետիկոյի» երկրորդ թիմի նկատմամբ:
Հաշիվը բացել են Ռաուլի սաները. աչքի է ընկել պաշտպան Մարիո Խիլան: 90-րդ րոպեին «Ատլետիկոյին» հաջողվել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն 6 րոպե անց «սերուցքայինները» 11-մետրանոցի իրավունք են վաստակել, որն էլ հստակ է իրացրել Սերխիո Արիբասը:
Հիշեցնենք, որ վերջինս մեկնարկել էր առաջին թիմում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում:
Fanat, Realmadrid.am