Լա լիգայի 16֊րդ տուրում Ռեալը հյուրընկալվեց «Էլչեին»։ Գրանցվեց ոչ֊ոքի՝ 1։1։
Հանդիպման 51֊րդ րոպեին սերուցքայինների դարպասին նշանակվեց 11֊մետրանոց հարված, որն էլ հստակ իրացրին տանտերերը։
Խաղից հետո մրցավարության մասին խոսել է արքայական ակումբի կիսապաշտպան Կազեմիրոն։
««Ռեալը» չի քննարկում մրցավարների որոշումները. մրցավարությունն ու VAR֊ի աշխատանքը քննադատելու համար կան այլ մարդիկ։
Ցանկանում ենք 3 միավոր վաստակել և ունեինք բոլոր հնարավորությունները։ Լավ սկսեցինք, սակայն չկարողացանք զարգացնել հաջողությունը։ Մինչև վերջ պայքարեցինք, բայց 1։1֊ից հետո մրցակիցն անցավ խոր պաշտպանություն ու բացեր գրեթե չտվեց»։
Fanat, Realmadrid.am