Հոդվածներ

Զիդանի՝ կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ունեցել
08.01.2021
1598 0

Օրերս Զիդանի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս էր հաստատվել, և ֆրանսիացի մասնագետը ստիպված էր թեստ հանձնել «Օսասունայի» դեմ խաղից առաջ։ Այսօր հայտնի է դարձել, որ նրա թեստի պատասխանը բացասական արդյունք է ունեցել։ 

Չնայած այդ ամենին, նա կարող է բաց թողնել «Օսասունայի» դեմ հանդիպումը Լա Լիգայի խիստ կանոնակարգի պատճառով։ 

Երեք օրից Զիդանը կրկին պետք է թեստավորվի, իսկ «Օսասունայի» դեմ հանդիպումը կայանալու է շաբաթ երեկոյան։ 

Եթե մասնագետը չկարողանա մասնակցել այդ հանդիպմանը, նրան կփոխարինի Դևիդ Բետոնին։ 

Միևնույն ժամանակ նշվում է, որ այդ հանդիպումը կարող է հետաձգվել վատ եղանակային պայմանների պատճառով։

Los Merengues, Realmadrid.am