As-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Բիլաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Վիլիամսի ծառայություններով։
Նշվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստին արդեն տևական ժամանակ է հետևում է կատալոնական «Բարսելոնան», սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում բանակցություններ սկսել վերջինիս տրանսֆերի համար։
«Բարսայի» ծրագիրն է համոզել Վիլիամսին նոր պրոեկտով, սակայն երկու ակումբների միջև ընտրության առաջ կանգնելու դեպքում Նիկոն նախապատվությունը կտա «Արքայական» ակումբին։
Իսպանացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Նյուքասլը», «Լիվերպուլը» և «Ասթոն Վիլան», սակայն անձամբ ֆուտբոլիստը ցանկություն ունի մնալ Իսպանիայում։
Վիլիամսի հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո, սակայն նրա պայմանագիրը նախատեսված է մինչ 2024 թվականը։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Նիկոն «Աթլետիկի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am