Մարզումների ընթացքում «Ռեալն» ամենից շատ աշխատում է խորը պաշտպանությունից գործող թիմերի դեմ խաղի բարելավման վրա: Այս մասին հաղորդում է ABC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Սերուցքայինները» մարզում են գնդակի արագ տեղաշարժը, կարճ եռանկյունաձև խաղարկումները, ցածրից փոխանցումները: Մի շարք կոմբինացիաներում հատկապես կարևոր են Լուկա Մոդրիչի, Ռոդրիգոյի և Կարիմ Բենզեմայի՝ առանց գնդակի տեղաշարժերը:
Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբը միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակն, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս է եկել 1/8 եզրափակիչ փուլ, որտեղ մրցելու է ՊՍԺ-ի հետ: