RTBF-ի հետ զրույցի ընթացքում Էդեն Ազարը խոսել է կարիերան ավարտելու մասին։
«Դա կախված է նրանից, թե մարմինս ինչքան հնարավորություն կունենա։ Եթե շարունակեմ նույն քանակի վնասվածքներ ստանալ, ապա չեմ կարողանա խաղալ մինչ 35 տարեկանը։ Ամեն դեպքում պետք է դրական տրամադրվել։ Որքան մեծանում ես, այնքան ավելի շատ են քեզ դրական բաներ անհրաժեշտ։ Միշտ կլինեմ ֆուտբոլում, սակայն հնարավոր է ոչ պրոֆեսիոնալ մակարդակում». ասել է Ազարը։
«Արքայական» ակումբ տեղափոխվելուց ի վեր Ազարը 8 անգամ վնասվածք է ստացել։ Նա մասնակցել է 30 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։
Հարցազրույցի ընթացքում Ազարը նաև նշել է, որ իր միակ ցանկությունը այն է, որ վնասվածքները իրեն հանգիստ թողնեն:
Los Merengues, Realmadrid.am