Հինգշաբթի օրը «Ռեալի» ֆուտբոլիստները հերթական մարզումն անցկացրին Լա լիգայի 18-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ հանդիպման նախապատրաստության շրջանակում:
Ֆուտբոլիստները նախավարժանք կատարեցին գնդակով և առանց գնդակի, որից հետո անցան ֆիզիկական վարժությունների կատարման: Ինչպես նախորդ օրը, այս անգամ էլ մարզումն ավարտվեց փոքրացված խաղադաշտում երկկողմանի խաղով:
Ռոդրիգոն ու Կարվախալը աշխատեցին մարզասրահում:
Մարզմանը բացակայում էր Զինեդին Զիդանն, ով, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, շփում էր ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: Ֆրանսիացի մասնագետի թեսթի պատասխանը բացասական է եղել, այնուամենայնիվ, նա ինքնամեկուսացել է: