Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, «Ռեալի» միայն 4 ֆուտբոլիստ է մասնակցել 2020/21 մրցաշրջանի բոլոր խաղերին:
Այդ խաղացողներն են Ռաֆայել Վարանը, Տիբո Կուրտուան, Ֆերլան Մենդին ու Անդրեյ Լունինը, մինչդեռ վերջինս ոչ մի րոպե չի անցկացրել խաղադաշտում:
Մնացած ֆուտբոլիստները գոնե մեկ խաղ բաց են թողել կամ վնասվածքի կամ էլ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով:
Բոլորից շատ բացակայել է Ալվարո Օդրիոսոլան (12 հանդիպում):
Fanat, Realmadrid.am