Cadena SER-ի փոխանցմամբ, Մարկո Ասենսիոն և նրան շրջապատող մարդիկ դժգոհ են Կարլո Անչելոտիից։
Իսպանացին գրեթե խաղաժամանակ չի ստանում Անչելոտիի կողմից, և եթե իրավիճակը չփոխվի, կողմերը զրույց կունենա միմյանց հետ։
Նշվում է, որ Ասենսիոն այլևս անձեռնմխելի ֆուտբոլիստ չէ «Արքայական» ակումբում։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 68 րոպե։
Հիշեցնենք, որ օգոստոսին Ասենսիոն օգնեց Իսպանիայի հավաքականին դուրս գալ Օլիմպիական խաղերի եզրափակիչ՝ դառնալով գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am