• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գվարդիոլա. «Ռեալը» հանգստի 9 օր ունի մեր դեմ խաղից առաջ, իսկ մենք ընդամենը 3»

Հոդվածներ

Գվարդիոլա. «Ռեալը» հանգստի 9 օր ունի մեր դեմ խաղից առաջ, իսկ մենք ընդամենը 3»
31.03.2024
1312 0

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծես թե դժգոհ է իր թիմի խաղացանկից։

Երեկ նրա թիմը խաղաց «Արսենալի» դեմ, ապրիլի 3-ին խաղալու են «Ասթոն Վիլայի» դեմ, երեք օր անց մրցակիցը լինելու է «Քրիստալ Փելեսը», իսկ արդեն ապրիլի 9-ին Գվարդիոլայի սաները ուժերն են չափելու Մադրիդի «Ռեալի» հետ։

«Ռեալի» դեմ խաղից առաջ մենք ընդամենը երեք օր ունենք հանգստանալու, իսկ նրանք 9 օր ունեն մեր դեմ խաղին պատրաստվելու համար։ 9 օր։ Ես մտածում եմ միայն թե ինձ մեկ օր ավելի տան, ընդամենը մեկ օր, բայց շանսեր չկան։ 

Ահա, թե ինչու եմ ես ուզում վերանայել խաղային օրացույցը։ Բայց մոռացեք այդ ամենի մասին։ ՈՒԵՖԱ-ն իր գործերն ունի, ՖԻՖԱ-ն ևս». նշել է իսպանացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am