Բրահիմ Դիասն այն ֆուտբոլիստների թվում է, ում խաղաժամանակի վրա Կիլիան Մբապեի տեղափոխությունը ազդելու է։ Այդ պատճառով մի շարք թոփ ակումբներ սկսել են հետաքրքրվել 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Այդ ակումբների թվում է նաև «Տոտենհեմը»։ Ըստ բրիտանական մամուլում տարածված լուրերի, լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել «Ռեալի» հետ և փորձել հասկանալ կիսապաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Դա հաստատել է նաև Foot Mercato-ն, որը ներկայացրել է նաև «Արքայական» ակումբի պատասխանը։
Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները հայտնել են, որ Բրահիմի տրանսֆերային իրավունքները չեն վաճառվում, իսկ եթե «Տոտենհեմը», այնուամենայնիվ, լուրջ ցանկություն ունի նրան ձեռք բերելու, ապա պետք է վճարի 750 մլն եվրո։ Հենց այնդքան է կազմում կիսապաշտպանի հրաժարագինը։
Անձամբ Բրահիմն էլ չի ցանկանում հեռանալ «Ռեալից», չնայած որ գիտակցոււմ է, որ բարդ է լինելու մեկնարկային կազմում տեղ գտնելը։ Այնուամենայնիվ, նա չի ցանկանում հանձնվել։
Los Merengues, realmadrid.am