Նիկո Պասը կարող էր հանդես գալ Իսպանիայի հավաքականի կազմում, սակայն ընտրել է Արգենտինայի հավաքականը։ D Sports Radio-ի հետ զրույցի ընթացքում «Ռեալի» ֆուտբոլիստը մեկնաբանել է իր ընտրությունը։
«Ես ծնվել եմ Իսպանիայում, և սիրում եմ երկու երկրներն էլ, բայց վերջնական արդյունքում ընտրեցի Արգենտինան։ Կարծում եմ, որ այդ երկիրն ինձ ավելի հոգեհարազատ է։ Կա նաև հորս դերը։ Նա հանդես է եկել Արգենտինայի հավաքականի կազմում, մասնակցել Օլիմպիական խաղերին և 1998 թվականի աշխարհի առաջնությանը։ Ինձ համար դա հպարտություն է։
Արգենտինայի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերին մասնակցելը երազանք է ինձ համար։ Ես հաճույքով կանեի դա։ Տեսնենք, կհրավիրի՞ ինձ Մասկերանոն, կամ բաց կթողնի՞ ինձ ակումբը։
Մեսիից բացի հավաքականում ինձ դուր են գալիս Դի Մարիան և Դիբալան։ Իսկ Մեսին այլ տեղում է։ Նրանք բոլորը ձախլիկ են՝ ինչպես և ես, և տիրապետուն են հիանալի տեխնիկայի։ Ինձ միշտ դուր է եկել հետևել նրանց խաղին». նշել է Պասը։
19-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» հիմնական թիմի կազմում մասնակցել է 8 հանդիպման և հասցրել նույնսիկ դառնալ գոլի հեղինակ։ Շատերը նրան համարում են «Ռեալի» ակադեմիայի գլխավոր տաղանդը։
Los Merengues, Realmadrid.am