«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Մոդրիչն ու Կրոսն անձեռնմխելի են, բայց դա չի նշանակում, որ նրանք հաստատ կմասնակցեն «Բարսելոնայի» դեմ խաղին: Նման խաղամակարդակի ֆուտբոլիստները թիմում շատ են, բայց ես պետք է ընտրեմ միայն 11-ին:
Ես պետք է նաև մտածեմ, թե ինչ կարող է առաջարկել պահեստայինների նստարանը: Մեկնարկային կազմում լինելն ամենակարևորը չէ, առաջնահերթ պետք է լինել գլխավոր գործող անձը»:
«Ես գերադասում եմ մտածել վաղվա խաղի մասին, այլ ոչ թե VAR-ի ու այն մասին, թե որ դրվագներում է սուլելու մրցավարը: Պետք է վաղվա խաղին պատրաստվել լավագույնս և հաղթանակի հասնել»:
«Ինձ համար «կլասիկոն» միշտ կարևոր խաղ է: Երկրպագուների ու ֆուտբոլիստների համար դա մեծագույն դիմակայություն է: Իսպանիայի գավաթը կարևորությամբ ցածր մրցաշար չէ և մենք մոտ ենք եզրափակիչ դուրս գալուն»:
«Կազմը կարող է կրկնվել, բայց պետք է նաև գնահատել, որ վերջին խաղերը մենք լավ էինք անցկացրել: Մենք ոչ միայն նայում ենք արդյունքին, վերջին «կլասիկոյում» մենք մոտ էինք հաղթանակին»:
«Ռյուդիգերի հետ ամեն բան կարգին է և վաղը նա պատրաստ կլինի»:
«Դժվար է ընտրել կազմը: Չուամենին լավ է պաշտպվանվում, իսկ Կամավինգային, միևնույն ժամանակ, դժվար է ճնշելը, քանի որ լավ է պատրաստված տեխնիկապես»: