Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին։
• 1947
75 տարի առաջ ծնվել է Խուան Կրուս Սել Օրիան, որը «Ռեալում» խաղացել է 1975-ից 1979 թվականներին։ Նա մասնակցել է 141 խաղի ու հաղթել Իսպանիայի առաջնության 3 տիտղոս։
• 1953
69 տարի առաջ Լա լիգայի առաջին խաղում «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեղ «Օսասունային»՝ Ռոկ Օլսենի ու Խուլիո Բրիտոսի գոլերի շնորհիվ։ Այս խաղում լեգենդար Պակո Խենտոն նորամուտը նշեց «սերուցքայինների» կազմում։ Մնացածը պատմություն է։
• 1964
58 տարի առաջ «Ռեալը» Լա լիգայի առաջին խաղում հաղթեց «Էսպանյոլին»՝ 2-1 հաշվով, Ֆերենց Պուշկաշի գոլի շնորհիվ։ Ալֆրեդո դի Ստեֆանոն նորամուտը նշեց «թութակների» կազմում։
• 1973
49 տարի առաջ ծնվել է Ֆաբրիո Կանավարոն, որը «Ռեալում» խաղացել է 2006-ից 2009 թվականներին։ Նա մասնակցել է 118 խաղի ու խփել 1 գոլ։ Նա երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Իսպանիայի սուպերգավաթը։
• 1995
27 տարի առաջ Մադրիդի «Ռեալն» իր առաջին հանդիպումն է անցկացրել վերափոխված եվրագավաթային առաջնությունում, որը ներկայումս Չեմպիոնների լիգա են ասում։ Թիմը նվազագույն հաշվով զիջեց «Այաքսին» (որը պաշտպանեց տիտղոսը)։ Գոլ խփեց Մարկ Օվերմարսը։
«Ռեալի» կազմը. Բույո, Չենդո, Հիերո, Սանչիս, Լասա, Ռեդոնդո, Ամավիսկա (69' Միչել), Լուիս Էնրիկե, Սանդրո (54' Ռինկոն), Սամորանո, Ռաուլ։ Մարզիչը՝ Խորխե Վալդանո։
• 2005
17 տարի առաջ «Ռեալ Մադրիդը» արտագնա խաղում 0-3 հաշվով պարտվեց «Լիոնին»։ Գոլեր խփեցին Կերուն, Ժունինյոն ու Վիլտորը։ 42-րդ րոպեին, արդեն հյուրերի 3 գոլի առավելության ժամանակ, Իկեր Կասիլյասը հետ մղեց Ժունինյոյի 11-մետրանոցը։ Տանտերերի կազմում էր խաղում նաև Մամադու Դիարան, որն ավելի ուշ տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»։
«Ռեալի» կազմը. Կասիլյաս, Սալգադո, Էլգերա, Ռամոս, Ռոբերտո Կառլոս, Բեքհեմ, Գրավեսեն (60' Գուտի), Գարսիա, Բապտիստա, Ռաուլ, Ռոբինյո։ Մարզիչը՝ Վենդերլեյ Լյուշեմբուրգո։
• 2014
8 տարի առաջ «Ռեալ Մադրիդը» տանը 1-2 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին»։ «Արքայական» ակումբի կազմում միակ գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Չիչարիտոն, որը ՄՅՈՒ-ից վարձավճարով էր տեղափոխվել, նորամուտը նշեց թիմի կազմում։
«Ռեալի» կազմը. Կասիլյաս, Արբելոա (77' Վարան), Ռամոս, Պեպե, Կոենտրաու, Կրոս, Մոդրիչ, Խամես, Բեյլ (72' Իսկո), Կրիշտիանու, Բենզեմա (64' Չիչարիտո): Մարզիչը՝ Կառլո Անչելոտի։