Ֆերլան Մենդին հերթական անգամ վնասվածք է ստացել։
Նախապես նշվում էր, որ ֆրանսիացին չի կարողանա օգնել թիմին մոտ մեկ ամիս, սակայն հավելյալ բուժզնման արդյունքում պարզ է դարձել, որ վերականգնման գործընթացը սպասվածից ավելի երկար է տևելու։ Մենդին բաց կթողնի մոտ 6 շաբաթ։
27-ամյա ֆուտբոլիստի համար սա 10-րդ վնասածքն է «Արքայական» ակումբ տեղափոխվելուց ի վեր։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 25 հանդիպման և վնասվածքի պատճառով բաց թողել 16 խաղ։ Նշվում է, որ նա բաց կթողնի թիմի ևս 10 հանդիպում։
Մենդիի բացակայության պայմաններում Կարլո Անչելոտին ձախ պաշտպանի դիրքում հաճախ օգտագործում է Էդուարդո Կամավինգային։
Los Merengues, Realmadrid.am