Հոդվածներ

Վալվերդե. «Ռեալը» Մբապեի հետ իսկական խենթություն կլինի
20.06.2024
1647 0

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն The Residency փոթքասթի ընթացքում պատասխանել է երկրպագուների հարցերին։ 

Հարցերից մեկը եղել է այն, թե ինչպես կփոխվի «Ռեալը» Մբապեի տեղափոխությունից հետո։ 

«Այժմ մենք ունենք աշխարհի լավագույն կազմը։ Մբապեի հետ «Ռեալը» իսկական խենթություն կլինի». նշել է Ֆեդեն։

Ուրուգվայցին խոսել է նաև իր և Ջուդ Բելինգեմի հարաբերությունների մասին։

«Մինչև հիմա վստահ չեմ, թե ինչպես է մեզ հաջողվում շփվել, բայց մենք շատ լավ ենք հասկանում միմյանց։ Երբեմն մենք օգտագործում ենք Բրահիմ Դիասին որպես թարգմանիչ, քանի որ նա խոսում է անգլերեն». նշել է Վալվերդեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված