Հոդվածներ

«Ռեալը» մտադիր է ձմռանը հրաժեշտ տալ 3 ֆուտբոլիստի
05.01.2021
4128 0

«Ռեալը» որոշել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում այլ ակումբներ ուղարկել 3 ֆուտբոլիստի:

Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, այդ խաղացողներն են պաշտպան Ալվարո Օդրիոսոլան, կիսապաշտպան Իսկոն և հարձակվող Լուկա Յովիչը:

Ավելի վաղ շշուկներ կային, որ Իսկոն կարող է տեղափոխվել «Սևիլյա»:

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Առաջատարը «Ատլետիկոն» է:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված