«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման սագան շարունակվում է:
Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, 34-ամյա պաշտպանը տեղեկացրել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որ դիտարկելու է այլ ակումբների առաջարկները:
Ռամոսը հայտնել է, որ իրեն անտեսված է զգում ու կարծում է՝ ղեկավարությունը ցանկանում է, որ ինքը հեռանա:
Լրագրող Խուանֆե Սանցը հայտնում է, որ «արքայական» ակումբը պայմանագրի 2 տարբերակ է առաջարկել իսպանացուն. 1 տարի՝ նախկին աշխատավարձով կամ 2 տարի՝ աշխատավարձի 10 տոկոս կրճատմամբ:
Fanat, Realmadrid.am