Հաջորդ շաբաթ մեկնարկում է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը:
Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, կիսաեզրափակչի՝ «Ռեալ» - «Ատլետիկ» հանդիպումը կայանալու է հունվարի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակչում մրցելու են «Բարսելոնան» ու «Ռեալ Սոսյեդադը»:
Մինչ այդ «արքայական» ակումբը հյուրընկալվելու է «Օսասունային»: Խաղը մեկնարկելու է հունվարի 9-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am