Մադրիդի «Ռեալի» ֆիզպատրաստության մարզիչ Անտոնիո Պինտուսը խոսել է իր՝ թթվածնային դիմակներով մարզումային մեթոդից:
«Ֆուտբոլիստներից շատերին դուր չի գալիս այդ մարզումները, սակայն նրանք պրոֆեսիոնալներ են ու առանց դժգոհելու կատարում են պահանջվածը, որի համար շնորհակալ եմ: Մրցաշրջանի այս հատվածում շատ կարևոր է հստակ տեղեկություն ստանալ խաղացողի ֆիզիկական վիճակի մասին»,- Պինտուսի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» Լա լիգայի միանձնյա առաջատարն է, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Fanat, Reamadrid.am