Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խոստովանել է, որ օրինակ է վերցնում մադրիդյան գրանդի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուից:
«Շատ օրինակներ ունեմ, բայց Կրիշտիանուն յուրահատուկ է: Կարևորն այն է, որ ֆուտբոլում հասնես երկարակեցության, իսկ դա նշանակում է շատ ժամանակ անցկացնել մարզասրահում ու հոգ տանել սեփական առողջության համար»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է Telefoot-ը:
Հիշեցնենք, որ էդուարդո Կամավինգան «Ռեալում» ելույթ է ունենում 2021 թվականից, անցկացրած 150 խաղում դարձել է 2 գոլի և 6 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am