Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեղադրվում է բռնաբարության մեջ:
RMC Sport-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացու նկատմամբ պաշտոնական մեղադրանք է առաջադրվել: Նշվում է, որ հնարավոր դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխարհի չեմպիոնին նկատել էին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի գիշերային ակումբներից մեկում:
Ֆուտբոլիստի ներկայացուցիչը հերքել է տարածված լուրերն ու ասել, որ իրենք պատասխան հայց են ներկայացնելու՝ սուտ մատնության մեղադրանքով:
Fanat, Realmadrid.am