Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Լայպցիգի» հետ (07.03, 00:00)։
Առաջին հանդիպումն ավարտվել է «Արքայական ակումբի» նվազագույն հաշվով հաղթանակով։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Վաղը մենք պետք է ցույց տանք մեր լավագույն խաղը, դիմակայության ելքը դեռ վճռված չէ»։
«Այս խաղը տարբերվելու է առաջինից, քանի որ «Լայպցիգը» հակագրոհելու է»։
«Բելինգեմի հեռացումը «Մեստալյայում» սխալմունք էր»։
«Վաղվա կազմի վերաբերվյալ որոշ մտքեր ունեմ, սակայն դրա մասին չեմ պատրաստվում ոչինչ խոսել»։
«Թիմի ղեկավարու՞մը, առանցքային պահն այն է, որ ես լավ հարաբերություններ ունեմ ֆուտբոլիստների հետ։ Նրանք ցանկանում են սովորել, կատարելագործվել և ակումբի մասը լինել, ինչն ամենակարևորն է»։
«Մենք խոսել ենք Դիակաբիի հետ և հասկացել, որ տրամադրությունը լավ է։ Նրան ցանկանում ենք շուտափույթ ապաքինում»։
«Իմ թիմը շարունակում է քրտնաջան աշխատանքն այս մրցաշրջանում, սակայն առջևում դեռ շատ ճանապարհ կա»։
«Լայպցիգը» շատ արագ է հակագրոհում, մենք պետք է ուշադիր լինենք։ Հնարավոր է՝ դա լինի վաղվա խաղում մեր զգուշություն պահպանելու գլխավոր պատճառը»։