«Ռեալը» Լա լիգայի 5–րդ տուրում կմրցի Ռեալ Սոսիեդադի» դեմ (14.09, 23:00 ԵԺ)։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Վաղվանից մեզ համար խիտ գրաֆիկ է սկսվում։ Մենք ցանկանում ենք լավ սկսել մրցաշրջանի այս հատվածը։ Մեր ֆուտբոլիստներից մի քանիսը շարք են վերադարձել։ Մենք միշտ խանդավառություն ենք ցուցաբերում և ցանկանում ենք պայքարել միջազգային դադարից հետո։ «Սոսիեդադի» դեմ խաղը միշտ դժվար են ստացվում, սակայն մենք լավ ենք տրամադրված։ 20 օրում պետք է 7 հանդիպում անցկացնենք, ռոտացիա կկիրառենք և դա լավ է»։
«Բելինգեմը և Չուամենին չեն մասնակցի վաղվա խաղին։ Շատ քիչ ժամանակ է անցել նրանց վերջին վնասվածքից։ Երեկ նրանք քիչ են մարզվել, առաջիկայում տեսնենք՝ կկարողանա՞ն նրանք մասնակցել «Շտուտգարտի» դեմ հանդիպմանը։
Վինիսիուս Ժունիորը, Ռոդրիգոն և Էնդրիկը բավարար ժամանակ ունեին առաջիկա խաղին պատրաստվելու համար։ Վաղը կտեսնենք, թե ինչքան խաղաժամանակ կստանան նրանք»։
«Գյուլերը կարող է խաղալ դաշտի կենտրոնում։ Բայց մենք պետք է մարզման ժամանակ հասկանանք, թե դա որքանով է նպատակահարմար, քանի որ Արդային երբեք չեն օգտագործել այդ դիրքում։
Հիմա ես չեմ կարող խոստանալ, որ Գյուլերը մեկնարկային կազմի անվիջելի ֆուտբոլիստ է լինելու, սակայն ընթացիկ մրցաշրջանում նա շատ խաղաժամանակ կստանա։ Արդան հիանալի հանդիպում անցկացրեց «Վալյադոլիդի» դեմ»։
«Հնարավոր է՝ նախորդ մրցաշրջանում Վալվերդեն ամաչկոտ էր, սակայն հիմա փոխվել է և դարձել է «Ռեալի» իսկական առաջատարներից մեկը։ Ես շատ գոհ եմ Ֆեդերիկոյից, նա հիանալի ֆուտբոլիստ է»։