Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ թիմի դարպասապահ Անդրեյ Լունինն արժանի է նոր պայմանագրի ու պատրաստ է մրցակցել Տիբո Կուրտուայի հետ:
Don Diario-ի հաղորդմամբ՝ ուկրաինացին մտածում է արժե՞ մնալ Մադրիդում՝ հաշվով առնեով, որ բելգիացին շուտով ամբողջությամբ վերականգնված կլինի՝ պատրաստ լինելով դուրս գալ մեկնարկային կազմում:
Անչելոտին զրույց է ունեցել Լունինի հետ ու խոստացել, որ առաջիկա տարիների ընթացքում նա հնարավորություն կստանա դառնալ թիմի հիմնական դարպասապահը:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա դարպասապահը մադրիդյան գրանդի կազմում անցկացրել է 20 խաղ, բաց թողել 16 գոլ ու 9 անգամ անառիկ պահել դարպասը:
Fanat, Realmadrid.am