Մադրիդի «Ռեալի» երիտասարդ պաշտպան Ռաֆա Մարինի ապագան կախված է Նաչոյի որոշումից:
Marca-ի հաղորդմամբ, եթե Նաչոն որոշի հեռանալ, 21-ամյա պաշտպանը կմնա գլխավոր թիմում՝ որպես պահեստային խաղացող:
«Արքայական ակումբը» ցանկանում է ձեռք բերել Ալֆոնսո Դևիսին, մարզչական շտաբը մտադիր է թիմում պահել Ֆերլան Մենդիին, ու եթե Մարինի միանալու տարբերակը լինի, կդիտարկվի Ֆրան Գարսիայի հեռանալը:
Հիշեցնենք, որ վնասվածքների պարագայում Մարինն ընթացիկ մրցաշրջանում մի քանի անգամ ընդգրկվել է թիմի հայտացուցակում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նաչոն կարիերան կարող է շարունակել Իտալիայում:
Fanat, Realmadrid.am