Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստների կարգավիճակի վերաբերյալ թարմացումներ
24.05.2024
1577 0

Marca–ի գլխավոր խմբագիրը մանրամասներ է հայտնում

Խոսելուն նվաճել է բոլորի սիրտը «Ռեալում»՝ սկսած ակումբակիցներից, մինչև ակուբմի ղեկավարություն։ Չնայած այն հանգամանքին, որ «Արքայական ակումբի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում հագեցված է լինելու, այնուամենայնիվ, կա հավանականություն, որ 34–ամյա իսպանացին կմնա թիմում։

Արիսաբալագան զգալի ներդրում է ունեցել այս մրցաշրջանում «Ռեալի» հաջողություններում։ Նա խորհուրդներ էր տվել Լունին «Մանչեսթեր Սիթիի» դեմ հետխաղյա 11–մետրանոցների ժամանակ, աջակցել Կուրտուային վերականգնողական գործընթացի ժամանակ և թիմային ֆուտբոլիստի համբավ ունի։

Բրահիմի դերը հաջորդ մրցաշրջանում անչափ կարևոր է լինելու «Ռեալի» համար։ «Միլանից» վերադառնալուց հետո պարզ է, որ նա կարողացել է շահել Անչելոտիի վստահությունը։


Ամենակարդացված