Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ռեալը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Չելսիին»: «Սերուցքայինների» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Կարիմ Բենզեման:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հանդիպման լավագույն ֆուտբոլիսստ է ճանաչել հենց ֆրանսիացի հարձակվողին:
Նշենք, որ թիմերի միջև պատասխան խաղը կայանալու է ապրիլի 12-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Ընթացիկ մրցաշրջանում «Սերուցքայինների» կազմում Բենզեման անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 37 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am