Հոդվածներ

Անչելոտի․ «Նա վաղը հանդիպումը կսկսի մեկնարկային րոպեներից»
24.02.2024
5831 0

Լա լիգայի 26–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Սևիլիայի» հետ (26.02.2024, 00:00):

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը

«Վաղը ես թիմից լավ ելույթ եմ ակնկալում։ Հիմա «Սևիլիան» լավ է խաղում, սակայն մեզ միավորներ են պետք։ Մենք հիանալի ենք պատրաստվել այս խաղին և մոտ կլինենք չեմպիոնությանը, երբ Լա լիգայում 80 միավոր վաստակենք։

«Գյուլերը ծանր ժամանակաշրջան է ապրում վնասվածքի պատճառով։ Նա շատ երիտասարդ է և պետք է համբերությամբ լցվի։ Նա նաև պետք է հասնի այն մակարդակին, որից հետո կկարողանա ունենալ իր ներդրումը»։

«Մենդին լավագույններից, եթե ոչ լավագույն պաշտպանողական ձախ պաշտպաններից է աշխարհում։ Նա շատ լավ է պատրաստված ֆիզիկապես և հարձակողական լավ տվյալներ ունի։ Ես գոհ եմ նրա խաղից և ունեցած ներդրումից»։

«Կրոսն ինձ տեղյակ է պահել, որ որոշել է վերադառնալ Գերմանիայի հավաքական։ Սա ոչ մի ազդեցություն չունի «Ռեալում» նրա կարգավիճակի վրա։ Նոր պայմանագի՞ր, ես նրա հայրը չեմ և նրան պետք չեն խորհուրդներ, սակայն կարծում եմ, որ նա նոր պայմանագիր կկնքի»։

«Վինիսիուս Ժունիորը կարող է խաղալ ոչ միայն հարձակման ձախ եզրում, այլ նաև երկրորդ հարձակվողի հետ զույգ կազմել։ Այնուամենայնիվ, նա ամենից շատ սիրում է հանդես գալ ձախ եզրում»։

«Մենք Ռամոսին կընդունենք մեծ սիրով և հարգանքով։ Նա իսկական ավագ էր և լավ օրինակ։ Իմ բախտը շատ է բերել, քանի որ ես մարզել եմ նրան։ Նման ֆուտբոլիստները շատ են օգնում թիմին, երբ հերթը հասնում է հանդերձարանում մթնոլորտին»։

«Ռյուդիգերը վաղվա խաղը կսկսի առաջին րոպեներից»։

«Ակնհայտ է, որ Էնդրիկը հաջորդ մրցաշրջանում խաղալու է «Ռեալի» առաջին թիմում»։