Պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
Վարանի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ ավարատվում է 2022-ի ամռանը։ Ֆրանսիացին պատրաստ է հեռանալ «Ռեալից», եթե ակումբը նրան ավելի լավ պայմաններով առաջարկ չկատարի։
Այս ֆոնի վրա Վարանը կարող է հայտնվել այլ ակումբում։ AS-ի փոխանցմամբ, նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «ՊՍԺ»-ն։
Անձամբ ֆուտբոլիստը գերադասում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն այնուամենայնիվ Վարանի համար գերնպատակը կարիերան «Ռեալում» շարունակելն է։
Los Merengues, Realmadrid.am