«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Լա լիգայում:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 30-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ ու 2021 թվականի ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա» (ազատ գործակալի կարգավիճակով):
Նշվում է, որ հոլանդացու ծառայություններով անձամբ հետաքրքված է «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն, ով Վեյնալդումի հետ աշխատել է Հոլանդիայի հավաքականում:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ջորջինյոն անցկացրել է 15 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid,am