• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սուպերհամակարգիչը կանխատեսել է «Ռեալի»՝ առաջիկա 4 հանդիպումների արդյունքը

Հոդվածներ

Սուպերհամակարգիչը կանխատեսել է «Ռեալի»՝ առաջիկա 4 հանդիպումների արդյունքը
29.12.2020
6100 0

Արդի տեխնոլոգիաները վաղուց մուտք են գործել մեր կյանք. ֆուտբոլում շատ են դեպքերը, երբ այս կամ այն իրադարձության ելքը պարզելու համար վերլուծաբանները դիմում են սուպերհամակարգչի օգնությանը, որն էլ բազմահազարավոր տարբերակների հաշվարկից հետո ներկայացնում է հավանական ելքը:

Հիշեցնենք, որ Լա լիգայի նախորդ մրցաշրջանում սուպերհամակարգիչը կանխատեսել էր «Ռեալի» չեմպիոնությունը, ինչն էլ ամիսներ անց իրականացել էր:

Եվ այսպես այս անգամ սուպերհամակարգիչը կանխատեսել է «արքայական» ակումբի՝ առաջիկա 4 հանդիպումների արդյունքը:

Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, ստեղծվել է այսպիսի պատկեր.

ընդդեմ «Էլչեի»: «Ռեալի» հաղթանակի հավանականություն – 69%

ընդդեմ «Սելտայի»: «Ռեալի» հաղթանակի հավանականություն – 61%

ընդդեմ «Օասունայի»: «Ռեալի» հաղթանակի հավանականություն – 58%

ընդդեմ «Ալավեսի»: «Ռեալի» հաղթանակի հավանականություն – 69%

Հավելենք, որ ներկայում «սերուցքայինները» 6 անընդմեջ հաղթանակ են տոնել բոլոր մրցաշարերում:

Fanat, Realmadrid.am