«Բարսելոնայի» դեմ «Էլ Կլասիկոյից» հետո (1-2) «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, պատասխանելով լրագրողի հարցին, համաձայնվել է, որ Լա լիգայի տիտղոսի համար պայքարն ավարտված է:
- Չեմպիոնական մտքերին կարելի է հրաժե՞շտ տալ:
- Երբեք չենք հանձնվում, սակայն պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, այո՛, կարծում եմ, որ ամեն ինչ ավարտված է: Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է, սակայն տարբերությունն ահռելի է: Պետք է ձգտենք հաղթել Իսպանիայի գավաթի խաղարկությունում:
Ցավալի պարտություն էր, սակայն մենք դեռ գործեր ունենք նաև Չեմպիոնների լիգայում: Պետք է մոռանալ ու առաջ շարժվել»,- բելգիացու խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 68 միավորով առաջին տեղում է և 12 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ռեալին»:
Fanat, Realmadrid.am