Իսպանիայի առաջնության 20-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ։
«Խետաֆեի» դարպասն ուղարկված առաջին գնդակը 22 փոխանցումից կազմված կոմբինացիա էր, որն այս մրցաշրջանի ամենաշարունակական գոլային գրոհն էր Պրիմերայի այս մրցաշրջանում։
«Ռեալ Մադրիդը» Լա լիգայի 22 տուրերից հետո 14 գոլ է բաց թողել։ Նման բան «սերուցքայինների» հետ պատմության մեջ եղել է միայն չորս անգամ և բոլոր դեպքերում թիմը կարողացել է չեմպիոն դառնալ։
«Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Անչելոտին երկրորդ տեղը զբաղեցրեց «Ռեալի» մարզիչների շրջանում Լա լիգայում տոնած հաղթանակների թվով՝ 125։
«Ռեալ Մադրիդը» առաջին պարտությունը հասցրեց «Խետաֆեին» այս մրցաշրջանում՝ «Կոլիսեում» ստադիոնում։
«Ռեալ Մադրիդը» առաջին կեսում թույլ չտվեց «Խետաֆեին» ոչ մի հարված կատարել։ Նման բան Բորդալասի թիմի հետ առաջին անգամ է լինում Պրիմերայի շրջանակներում։
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներն ընթացիկ մրցաշրջանում արդեն 11 գլխով գոլ են խփել։ Սա 16/17 մրցաշրջանից հետո (15) թիմի լավագույն ցուցանիշն է:
Խոսելուն ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակում 14-րդ գոլը խփեց։
Լուկաս Վասկեսը կարիերայի 80-րդ ասիստը կատարեց։