Կարլո Անչելոտին գնահատել է Վինիսիուս Ջունիորի խաղում տեղի ունեցած փոփոխությունները։
«Վնասվածքից հետո Վինիսիուսը վերադարձել է իր լավագույն խաղամակարդակին։ Դրա համար նրանից որոշակի ժամանակ պահանջվեց։
Վինին սովորում է խաղալ հարձակման կենտրոնում այնպես, ինչպես դա անում է եզրում։ Այդ ամենը նրան ավելի վտանգավոր է դարձնում։ Մրցակիցների համար էլ ավելի բարդ է լինելու կանխագուշակել, թե ինչ է անելու Վինիսիուսը։ Բացի այդ, նա շատ լավ է համագործակցում Ռոդրիգոյի հետ։
Եվ այն, ինչ Վինիսիուսը ասեց «Կլասիկոյից» հետո, ինձ ավելի շատ դուր եկավ, քան նրա խփած երեք գնդակները». նշել է իտալացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am