Relevo-ի փոխանցմամբ, Լուկա Մոդրիչը որոշում է կայացրել ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
Սպասվում է, որ դա տեղի կունենա հունիս ամսին։
Ավելի մանրամասն ինֆորմացիա դեռ չկա, սակայն երկրպագուների շրջանում այս նորությունը արդեն իսկ քննարկման լուրջ առիթ է դարձել։
Մոդրիչը սեպտեմբերին կդառնա 39 տարեկան, և այս մրցաշրջանում կորցրել է իր տեղը «Ռեալի» մեկնարկային կազմում։ Միգուցե հենց դա է խորվաթ ֆուտբոլիստի նման որոշում կայացնելու հիմնական պատճառը։
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է նա ցանկանում շարունակել կարիերան, և արդյո՞ք շարունակելու՞ է, թե՞ ոչ։ Մեկ բան ակնհայտ է, Մոդրիչի բացակայությունը «Արքայական» ակումբում զգացվելու է։
Los Merengues, Realmadrid.am