Marca-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» պայքարում են «Ռասինգի» երիտասարդ տաղանդ Պաբլո Տորեյի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար։
4 կարևոր հանգամանք, որ պետք է իմանալ 18-ամյա ֆուտբոլիստի մասին։
1. Նա կարող է դառնալ Մոդրիչի փոխարինողը։
Տորեն հիմնականում խաղում է առաջ քաշված կիսապաշտպանի դիրքում և մեծ դեր է խաղում իր թիմի խփած գոլերում։
«Ռասինգի» կազմում անցկացրած 48 խաղերում նա դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հետաքրքիրն այն է, որ Տորեն և Մոդրիչը նույն հասակն ունեն (1.73)։
2. Նա սիրում է գոլեր խփել առաջին կեսում։
«Ռասինգի» կազմում նրա խփած 10 գոլերից 9-ը գրանցվել են առաջին կեսերում։
3. Պաբլոն հանդիսանում է Իսպանիայի Մ19 տարեկանների հավաքականի անդամ։
Հավաքականի կազմում իր նորամուտը Տորեն նշել է 2021-ի հոկտեմբերին։ Այդ պահից ի վեր նա մասնակցել է 6 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։
4. Նրա տրանսֆերային արժեքը կազմում է ընդամենը 1 մլն եվրո։
Սա չի նշանակում, որ «Ռասինգը» պատրաստ է բաց թողնել իր աստղին այդ գումարի դիմաց։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը, ինչը նշանակում է, որ բանակցությունների փուլում «Ռասինգը» ավելի շատ գումար է պահանջելու Տորեյի տրանսֆերի դիմաց։
Los Merengues, Realmadrid.am