Հոդվածներ

«Ռեալը» պարտվեց Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում
15.01.2023
3306 0

Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 1-3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»:

Գոլերով աչքի ընկան Գավին, (33') Ռոբերտ Լևանդովսկին (45') և Պեդրին (69'), խաղավերջում պատասխանեց Կարիմ Բենզեման (90+3')

«Ռեալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 20-ին՝ Արքայական գավաթի 1/8 եզրափակիչում մրցելով «Վիլյառեալի» հետ:

Հունվարի 23-ին Կառլո Անչելոտիի թիմը Լա լիգայի 18-րդ տուրում արտագնա խաղում կմրցի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: