Մադրիդի «Ռեալը» որոշել է ապահովագրվել ՊՍժ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը ձևակերպելու կասկածների պատճառով:
AS-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունը վստահ չէ, որ ֆրանսիացին կտա իր վերջնական համաձայնությունը ու դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հոլանդին հրավիրելու տարբերակը:
Ավելի վաղ նշվում էր, որ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է իր թիմում տեսնել 2 ֆուտբոլիստներին էլ:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն չի երկարաձգել պայմանագաիրը փարիզյան ակումբի հետ ու 2024 թվականի հունիսի 30-ին, ամենայն հավանականությամբ, կդառնա ազատ գործակալ:
Fanat, Realmadrid.am