Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալն» ուժերը կչափի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Արանդինայի» հետ (07.01.2024, 00:30):
«Արքայական ակումբը» կհյուրընկալվի «Մոնտեսիլյո« ստադիոնում, որը տեղավորում է 6000 հանդիսական: Այս մարզդաշտի հանդերձարանը ավելի շատ հիշեցնում է դպրոցական, քան ֆուտբոլային հանդերձարան:

Մարզիչներին ու փոխարինող խաղացողներին սպասում է նոր ներկված պահեստայինների նստարան:


«Արանդինայի» ստադիոնի խոտածածկը անձրևային օրերին «մանկական լողավազանի» է վերածվում:

Fanat, Realmadrid.am
Հայերեն