Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ալավես» - «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
22.12.2023
1210 0

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթանակ տոնեց «Ալավեսի» նկատմամբ:

«Ռեալ Մադրիդը» պատմության մեջ երրորդ անգամ 18 տուրերի արդյունքում 11 գոլ բաց թողեց և նախորդ երկու դեպքերում կարողացել է նվաճել չեմպիոնությունը (61/62, 71/72):

Լուկաս Վասկեսը «Ռեալի» կազմում երկրորդ հաղթական գոլը խփեց: Առաջինը «Բորուսիայի» դեմ խաղում էր (3:2):

«Ալավեսի» դեմ առաջին կեսում «Ռեալի» գոլային հավանականությունը 0.22 xG էր, ինչը երկրորդ ամենացածր ցուցանիշն էր Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսերում: Ավելի վատ եղել է միայն «Բարսելոնայի» ցուցանիշը (0,14 xG):

Նաչոն «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է 17/18 մրցաշրջանից ի վեր, ով Պրիմերայի մեկ մրցաշրջանում երկու կարմիր քարտ է ստանում: