Իսկոն շարունակում է «տաքացնել» «Ռեալի» պահեստայինների նստարանը, և Marca-ի փոխանցմամբ նա որոշում է կայացրել ամռանը հեռանալ ակումբից։
Նշվում է, որ նա արդեն պատրաստ է տարբերակներ լսել տարբեր ակումբներից։
Իսկոյի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, ուստի տրամաբանական է, որ «Ռեալը» կցանկանա գալիք ամռանը վաճառել նրա տրանսֆերային իրավունքները, որպեսզի խուսափի ֆուտբոլիստին անվճար բաց թողնելուց։
Այս մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 14 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 483 րոպե։ Այդ ընթացքում նա դարձել է մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am